Կիեւի ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա մի ադրբեջանցու, որը երթուղային տաքսիում վիճաբանության հետեւանքով դանակահարել է ուկրաինացի ուղեւորին, հաղորդում է Trend Life-ը։ Երթուղային տաքսիում անչափահաս ադրբեջանցու եւ աշխատելու նպատակով մայրաքաղաք եկած ուկրաինացու միջեւ վիճաբանություն է սկսվել, սակայն կանգառներից մեկում այն վերածվել է ծեծկռտուքի՝ մահացու ելքով։ Ըստ ականատեսների խոսքերի, ադրբեջանցին դանակի տեսքով բրելոկով փորի եւ կրծքի հատվածներում հարվածներ է հասցրել ուկրաինացուն։ Ադրբեջանի անչափահաս քաղաքացուն սպառնում է 7-ից 15 տարվա ազատազրկում։