Աշխարհի կարեւորագույն աճուրդներից համարվող Sotheby’s-ի 37-ամյա թուրք փոխնախագահը ինքնասպանություն է գործել` նետվելով Նյու Յորքի բարձրահարկ շենքերից մեկի 35-րդ հարկից:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` ոստիկանությանը դեռեւս հայտնի չէ պատճառը, թե ինչու է 37-ամյա Ալի Ջան Էրթուղը ինքնասպան եղել: Վերջինս Facebook-ի իր էջի կարգախոսում վերջին անգամ թողել էր. «Մնաք խաղաղությամբ» գրությունը:

Ալի Ջան Էրթուղը ծնվել է Թուրքիայում: 1992-ից սովորել է ամերիկյան հայտնի Vassar համալսարանի արվեստների պատմության ֆակուլտետում: 1996-ից 1999-ը եղել է 19-րդ դարի գեղանկարների վարչությունում որպես օսմանյան արվեստների գծով մասնագետ: