NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «Eurasia Review» ամսագրում հրապարակված հոդված, որի հեղինակն է Միջազգային հարաբերությունների եւ արտաքին երկխոսության հիմնադրամի գիտաշխատող Էլեոնորա Թաֆուրոն:
Հարեւան երկրների նկատմամբ ռուսական ազդեցության ընթացիկ վերլուծությունը մեծամասամբ կենտրոնացված է Ռուսաստանի կողմից «կոպիտ ուժի» կիրառման վրա: Սակայն Մոսկվայի ուժային քաղաքականությունը լիարժեք գնահատելու համար կարեւոր է նաեւ փափուկ ուժի գործիքների կիրառման վերլուծությունը: Երբ Ջոզեֆ Նայը մշակեց «խելացի ուժի» հայեցակարգը, նա նկարագրեց այն որպես կոպիտ եւ փափուկ ուժի համադրման կարողություն:
Այսօր Ռուսաստանն ավելի վստահ է թվում կոպիտ ուժի կիրառման դեպքում, մասնավորապես համոզում է հարեւանների հրաժարվել Եվրոպական միության հետ ավելի սերտ հարաբերություններից: Այնումամենայնիվ Ռուսաստանը նաեւ փափուկ ուժ է կիրառում: Դրա համար նա առավելություններ ունի՝ ռուսական փոքրամասնությունների առկայություն, ընդհանուր պատմություն, լեզվային եւ մշակության մոտիկություն, տնտեսական ու էներգետիկ ռեսուրսներ:
Մոսկվայի կողմից կոպիտ եւ փափուկ ուժի կիրառումը ենթադրում է, որ Ռուսաստանը փորձում է հավասարկշռել իր ուժային ռազմավարությունը «խելացի կերպով»: Այնուամենայնիվ, Ռուսաստանի դեպքում կան խոչընդոտներ: Ռուսաստանը Ղրիմում բավական փակուկ ուժի էր տիրապետում, որոնք կապված էին ռուսական փոքրամասնության եւ պատմական կապերի վրա: Այնուամենայնիվ, Ղրիմում ռազմական ուժի օգնությամբ Կրեմլն ազդանշան ուղարկեց հարեւաններին, որ պատրաստ է բռնությամբ հաստատել իր իշխանութունը:
Երկրորդ, Ռուսաստանի փափուկ ուժի հայեցակարգը տարբերվում է Արեւմուտքում գործող հայեցակարգից: ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում փափուկ ուժը բխում է պլյուրալիստական քաղաքացիական հասարակությունից: Դա չի նշանակում, որ արեւմյան կառավարությունները չեն ձգտում փափուկ ուժ գործադրել տարբեր միջոցների օգնությամբ՝ սկսած հաջող բրենդներից մինչեւ բարձր մակարդակի կյանք: Մյուս կողմից Ռուսաստանում Կրեմլը փափուկ ուժի կիրառման բնագավառում հիմնական խաղացողն է:
Վերջապես, Ռուսաստանի նեոիմպերիալիստական եւ բեւեռացնող ճարտասանության պատճառով փոփուկ ուժի քաղաքականությունն այդքան էլ արդյունավետ չէր ոչ ռուսների շրջանում Ռուսաստանի իմիջի տարածման գործում: Իրականում այդ քաղաքականությունը հակառակ ազդեցությունն ունեցավ:
Դժվար է գնահատել Ռուսաստանի փափուկ ուժի ազդեցությունը նրա շրջապատում: Սակայն այլընտրանքային աշխարհաքաղաքական բեւեռի պատկերացումն ազդում է հակաարեւմտյան տրամադրությունների եւ խորհրդային անցյալի հանեպ կարոտի վրա: Բացի այդ, Ռուսաստանի սերտ տնտեսական կապերը հարեւան երկրների հետ, զանգվածային լրատվության հզոր միջոցները կարող են օգնել Ռուսաստանի կարճ ժամանակում հաջողության հասնել արտաքին քաղաքականության ոլորտում: Իր նպատակները պարտադրելու համար Ռուսաստանի կողմից կոպիտ ուժի կիրառումն անհրաժեշտ է հարեւան երկրներում ոչ ռուս բնակչության ուշադրությունը գրավելու համար, ինչը նշանակում է, որ փափուկ ուժը դժվար թե պահպանվի երկարաժամկետ հեռանկարում:




























