ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հունիսի 4-ի արտահերթ նիստում վարույթ է հարուցվել «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ` մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման կասկածով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հանձնաժողովի հանրության հետ կապերի գրասենյակից, Հանձնաժողովն այսօր ուսումնասիրության նպատակով տեղեկատվություն է պահանջել նաեւ կաթնամթերքի շրջանառության ոլորտում գործող, ինչպես նաեւ մանկական կաթի փոխարինիչների, շիլաների իրացմամբ զբաղվող տնտեսվարող որոշ սուբյեկտներից: