Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ ուշ երեկոյան եւ այսօր գիշեր ավարտված առեւտրային շրջանների արդյունքում նավթի գները նվազել են:

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինը նվազել է 0.04 տոկոսով եւ կազմել 71.94 դոլար՝ 1 բարելի համար: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.90 տոկոսով եւ կազմել 74.83 դոլար՝ 1 բարելի համար: