Օգոստոսի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ:
Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում շոշափվել են ղարաբաղյան հակամարտության գործընթացին, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարության վիճակին եւ մասնավորապես քաղբանտարկյալներին առնչվող հարցեր:
Քննարկվել են նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացման հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:




























