Թուրքիայի Սամսունի նահանգային ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալված օտարերկրացի քաղաքացիներից 43-ը, որոնց մեջ եղել են Հայաստանի քաղաքացիներ, արտաքսվել են Թուրքիայից։
Թուրքական Dogan գործակալության փոխանցմամբ՝ Սամսունի նահանգային ոստիկանությունը երկար ժամանակ հետեւել է մի խմբի, որի անդամները զբաղվել են կավատությամբ, եւ հավաքելով համապատասխան ապացույցները, օրեր առաջ ձերբակալել է հիշյալ խմբի անդամներին։
Ոստիկանությունը Սամսունի տարբեր հյուրանոցներից եւ բնակարաններից բերման է ենթարկել 65 մարմնավաճառի, որոնց մեջ եղել են Վրաստանի,Ռուսաստանի, Ղըրղզստանի եւ Հայաստանի քաղաքացիներ։ Ձերբակալված 22 թուրք մարմնավաճառները հարցաքննությունից հետո ազատ են արձակվել, իսկ մնացած 43 արտերկրացիները՝ արտաքսվել են Թուրքիայից։




























