Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հունիսի 15-ին տեղի կունենա Հայաստանի քաղաքաշինության փոխնախարար, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին՝ Ֆրանսիայի Հանրապետության «Արժանիքի համար» երկրորդ աստիճանի ազգային շքանշանի հանձնման արարողությունը: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից:

Նշենք, որ Նարեկ Սարգսյանը, ով ժամանակին Երեւանի գլխավոր ճարտարապետն էր, Հյուսիսային պողոտայի ճարտարապետն է, եւ հենց նրա օրոք սկսվեց մեծ աղմուկ հանած շինարարական գործընթացը: