Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայում անհայտ զինված անձինք հարձակվել են բժշկական մեկուսարանի վրա, ինչի արդյունքում Էբոլա վիրուսով վարակված 29 հիվանդներ փախել են հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով France Press գործակալությանը:
Ականատեսների խոսքով, հարձակվողները կոտրել են մեկուսարանի դուռը, այնուհետեւ են կողոպտել այն: Նրանք նաեւ գոչել են, որ Լիբերիայում Էբոլայի վիրուս գոյություն չունի:
Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդից մահացել է շուրջ 1.000 մարդ, եւս 1.800 հոգի վարակված է այդ հիվանդության պատճառ հանդիսացող վիրուսով:



























