Մեկնարկել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի համաքաղաքային փուլը: Դրան նախորդել էին մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում կայացած մրցաշարերը` մոտ 140 մարզական ընտանիքների մասնակցությամբ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, քաղաքային եզրափակիչ փուլին մասնակցում է մարզական 68 ընտանիք: Այսպիսի ընդգրկում նախորդ տարիներին չէր գրանցվել. 2009թ. այս մրցույթին մասնակցել է 23, իսկ այլ տարիներին` ընդամենը 7-8 ընտանիք:
Մրցույթն ընթանում է տարիքային երկու խմբերի միջեւ. ընտանիքներ, որոնց երեխաները 6 - 10 տարեկան են, իսկ ավագ խմբում` 10 - 14 տարեկան: Հունիսի 20-ին կավարտվի երեւանյան մրցափուլը, եւ կորոշվեն երկու տարիքային խմբերի լավագույն եռյակները, որոնք, համապատասխանաբար, կպարգեւատրվեն 100, 150, 200 հազարական դրամով: Այնուհետեւ երեւանցի ամենամարզական վեց ընտանիք կմեկնի համապետական փուլ, որը տեղի կունենա հուլիսին՝ Ծաղկաձորում:




























