Թուրքիան եւ Ադրբեջանը զենքի արտադրությամբ զբաղվող ընկերություն կհիմնեն, գրում է թուրքական «Today’s Zaman»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ներկայումս ադրբեջանական «Azersimtel ընկերությունը բանակցություններ է վարում նոր ընկերության կառուցվածքի եւ մասշտաբների վերաբերյալ։ Հաղորդվում է նաեւ, որ թուրքական «Mechanical and Chemical Industry Corporation» ընկերությունը զինվորական օբյեկտում մեծ մասնաբաժին կունենա։ Արտադրության առաջին փուլում ընկերությունը Ադրբեջանի զինված ուժերի համար հարձակողական զենքեր կարտադրի։
Արտադրության մյուս փուլերում ընկերությունը կարտադրի նաեւ տեխնիկա ու ռազմամթերք։




























