Հունիսի 22-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ քննչական գլխավոր վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երեւանի Գայի պողոտայի 14 հասցեում գործող «Անառիկ Բերդաձոր» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցի աշխատակցուհի, 48-ամյա Գոհար Խ.-ն հունվարից մինչ օրս շահադիտական նպատակներով միջնորդել է Երեւանի բնակչուհիներ` 33-ամյա Քրիստինե Մ.-ին, 34-ամյա Նառա Հ.-ին, 28-ամյա Աննա Ն.-ին, 32-ամյա Աննա Զ.-ին եւ մի շարք այլ կանանց` սեռական հարաբերության մեջ մտնել հյուրանոցի հաճախորդների հետ, ինչպես նաեւ այդ նպատակով տրամադրել է նշված հյուրանոցի սենյակները` այդպիսով նպաստելով այդ կանանց պոռնկությամբ զբաղվելուն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Կարելի է ենթադրել, որ հիշյալ հյուրանոցի ղեկավարությունն ու լիցենզավորող մարմինը ըստ ամենայնի տեղյալ են եղել, այլապես մի շարքային աշխատակցուհի նման մեծ «բիզնես» չէր հանդգնի ծավալել։


























