Սպիտակ տունը դեմ է Էբոլայի համաճարակի տարածման վտանգի պատճառով Արեւմտյան Աֆրիկայի սահմանը փակելուն, հայտնում է Reuters-ը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի ԱՄՆ նախագահի խորհրդական Լիզա Մոնակոն:

 «Մենք վստահ ենք, որ նման քայլերը կխոչընդոտեն արձագանքմանը»,- նշել է Մոնակոն: Ըստ նրա`սահմանները փակելու դեպքում ԱՄՆ-ն եւ գործընկերները չեն կարողանա անհրաժեշտ սարքավորումները եւ մնացած օգնությունը հասցնել համաճարակի շրջաններ, փոխանցում է Gazeta.ru-ն:

Նշենք, որ Արեմտյան Աֆրիկաում Էբոլայի համաճարակից մահացած մարդկանց թիվը հասել է  3431-ի: