Ամբողջ աշխարհից հյուրեր են ուղեւորվել Էկվադորի մայրաքաղաք՝ Ծաղկի միջազգային ցուցահանդեսի բուրավետ տաղավարների միջով շրջելու։

Լատինական Ամերիկայում իր տեսակի մեջ խոշորագույն միջոցառումը անցկացվում է տարեկան երկու անգամ։ Ցուցահանդեսը առանձնանում է նաեւ նրանով, որ  այստեղ ներկայացվում է վարդերի խոշորագույն ցուցահանդեսը։ Տաղավարը 12 հազար քմ է զբաղեցնում։ Այս տարի ամենատարածվածը եռագույն վարդն է։ Նման վարդեր պատվերով են պատրաստվում։ Կարելի է ընտրել ցանկացած երանգ։

Օրինակ, կան վարդեր Էկվադորի դրոշի գույներով։ Նման վարդեր երբեմն ֆուտբոլային ակումբներն են պատվիրում միջոցառումների ժամանակ, փոխանցում է NTDTV-ն։

Ծաղկից հանում են խոնավությունը, սպանում են այն,  հետո ցողունը 3-4 մասից կտրում եւ յուրաքանչյուր կտրվածքում տարբեր  գույներ են ներարկում, այնուհետ ծաղիկը ջուրն են դնում, եւ այն ստանում է ցողունին ներարկված գույները։

Ցուցահանդեսին հիմնականում էկվադորցիներն են իրենց արտադրանքը ներկայացնում։ Այստեղ ամենախոշոր եւ լավագույն վարդերը գնելու համար գալիս են 35 երկրներից։

Ի դեպ, մնացած ծաղիկները եւս ներկայացված են ճոխ տեսականիով։ Ծաղիկներից բացի, կան նաեւ դրանցից պատրաստվող ապրանքներ, օրինակ՝ վարդի մարմելադ եւ լիկյորներ։