Կիպրոսի ոստիկանությունը ձերբակալել է ռուսաստանցու, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Էդգար Դեգայի 6 մլն եվրո արժողությամբ նկարի գողությանը մասնակցելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պարուհին, ով կոշիկն է ուղղում» նկարը նկարել էր 1870թ.-ին:

Հիշեցնենք, որ տարեց կիպրոսցու բնակարանից սեպտեմբերի 30-ին գողացել էին Էդգար Դեգայի նկարը: Նկարի հետ անհետացել էր պահարանը, որում գտնվում էին 7 ոսկե ժամացույց, 3 զույգ ոսկե թատերական հեռադիտակ եւ ոսկերչական այլ արտադրանքներ՝ 157 հազար եվրո արժողությամբ: