Ռուսաստանը թույլ չի տվել անցնել Լեհաստանից Ադրբեջան ուղեւորվող մսամթերքի կասկածելի բեռը:
Ըստ Vesti.Az-ի, ավտոմեքենաների անցակետում Բրյանսկի եւ Սմոլենսկի մարզերի անասնաբուժական տեսուչները արգելել են Ռուսաստանի Դաշնության տարածք մտցնել թռչնամսից պատրաստված լեհական 19 տոննա նրբերշիկները: Լեհաստանի պետական անասնաբուժական ծառայության կողմից տրված համապատասխան փաստաթղթերով տարվող բեռն ուղեւորվում էր Ադրբեջան:
Սակայն պետական անասնաբուժական վերահսկողության իրականացման ընթացքում պարզվել է, որ միջազգային CMR խմբաքանակով արտադրանքը ստացողի անվանումը չի համապատասխանում անասնաբուժական սերտիֆիկատում նշվածին: Այդ խախտումը բավարար հիմք է հանդիսացել՝ նրբերշիկները հետ վերադարձնելու համար:



























