Փարիզի Դիսնեյլենդը կառավարող Euro Disney ընկերությունը ԱՄՆ-ի իր գլխավոր ձեռնարկությունից 250 միլիոն դոլար է ստացել ֆինանսական խնդիրները հաղթահարելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ աղբյուրի` ձեռնարկությունն իր ֆինանսական դժվարությունների պատճառ է համարում Եվրոպայի տնտեսական ճգնաժամի ձգձգումը:
Աղբյուրը նշում է, որ Փարիզի Դիսնեյլենդը Եվրոպայի ամենաշատ այցելուներ ունեցող վայրն է շարունակում մնալ:
Այնուամենայնիվ, վերջին ամիսներին այցելուների թիվը կրճատվել է շուրջ 6%-ով:




























