Ամերիկյան Jeep-ը 2015 թվականին յոթ տեղանոց Wagoneer ամենագնաց է թողարկելու, որը խոստանում է դառնալ ընկերության առաջատար արտադրանքը:
«Այժմ մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչպիսի պետք է լինի նոր ամենագնացը: Այն պատվավոր տեղ է զբաղեցնելու առաջնակարգ ամենագնացների շրջանում»,- հայտարարել է Jeep-ի գործադիր տնօրեն Մայք Մենլին:
Jeep Wagoneer-ը հագեցած է լինելու 294 ձիաուժ հզորությամբ բենզինային V6 շարժիչով: Ըստ Informing-ի, նոր Jeep-ը ցուցադրելու է ընկերության ամբողջ տեխնոլոգիական մակարդակը:
Jeep Wagoneer-ն առաջին անգամ պաշտոնապես ներկայացվելու է 2015 թվականի վերջին, ավտոսրահներից մեկի շրջանակում: Իսկ վաճառքը կմեկնարկի փոքր-ինչ ուշ կամ ավտոմեքենայի ներկայացման ժամանակ:
Ընկերության ղեկավարության փոխանցմամբ՝ Wagoneer-ի մոտավոր գինը կազմելու է 40.000 դոլար: Այն հավաքվելու է Օհայոյում գտնվող Jeep-ի գործարանում, որտեղ ներկայում արտադրվում է Jeep Wrangler-ը:




























