Գրող Դաֆնա դյու Մորյեի հնաոճ առանձատունը 51 մլն 408 հազար դոլարի դիմաց վաճառքի է հանվել, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Այդ տանը, հիշեցնում է աղբյուրը, 1916-1934թթ. բնակվել է դերասան ու ռեժիսոր Ջերալդ դյու Մորյեն: Նա Սիլվիա Լլեւելին Դեւիսի եղբայրն էր, որի 5 երեխաները ոգեշնչել են Ջ. Մ. Բարիին ստեղծել «Փիթեր Փենին», եւ 1904թ.-ին Կապիտան Կրյուկի դերը խաղաց հեքիաթի առաջին բեմադրության ժամանակ:
Բացի այդ, նրա դուստրը հայտնի գրող Դաֆնա դյու Մորյեն էր, այնպիսի գրքերի հեղինակ, ինչպիսին են «Ռեբեկան», «Յամայկա» ռեստորանը», «Թռչունները», որոնք էկրանավորել է Ալֆրեդ Հիչքոքը, ինչպես նաեւ «Ֆրանցուզովի նավամատույցը» եւ «Իսկ հիմա մի նայիր» թրիլերը: Տան մակերեսը կազմում է 929 քառ. մետր:




























