Ռուսաստանի կենտրոնական բանկը գրանցել է «Չայնա գյուղատնտեսական բանկ» ՍՊԸ-ն, փոխանցում էNEWSru-ն:

Աղբյուրը նշում է, որ Չինաստանի բանկը դեռեւս չի վճարել սահմանված կապիտալը, որը 1,4 մլրդ ռուբլի է:

 «Չայնա գյուղատնտեսական բանկ» ՍՊԸ-ն Չինաստանի ամենախոշոր Agricultural Bank of China-ի դուստր բանկն է:  2013 թ. վերջին դրա հաշիվները գնահատվել էին 14,56 տրիլիոն յուան (2,361 տրիլիոն դոլար): Բանկը տասներորդ տեղն է զբաղեցրել  The Banker ամսագրի կազմած վարկանիշում՝ աշխարհի խոշոր 1000 բանկերի շարքում: 2010 թ. ABC-ն  ռեկորդային IPO էր անցկացրել Շանհայի եւ Հոնկոնգի բորսաներում, որի հետեւանքով ներգրավել էր 22,1 միլիարդ դոլար: Բանկն ունի ավելի քան 23,5 հազար բաժանմունք՝ հենց Չինաստանում, ինչպես նաեւ սեփական մասնաճյուղերը Ավստրալիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄԷ-ում, Սինգապուրում, Հոնկոնգում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Վիետնամում եւ Կանադայում: 

Հիշեցնենք, որ 2013 թ. գարնանը Ռուսաստանում սկսել է աշխատել «Չայնա քոնսթրաքշն բանկը»՝ չինական բանկային ոլորտի մյուս հսկայի՝ China Construction Bank-ի դուստր մասնաճյուղը: