Համաշխարհային օվկիանոսի հատակում հսկայական քանակությամբ անհայտ սարեր են հայտնաբերվել: Այդ մասին հաղորդում է  «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Քրիփսի օվկիանոսագիտության ինստիտուտի հետազոտությանը:

Գտնված 30 հազար բարձրություններից մոտ 5 հազարը ավելի քան 2 կմ բարձրություն ունեն:

Ինչպես նշում է աղբյուրը, համաշխարհային օվկիանոսի ռելիեֆի իմացությունը կարեւոր է ոչ միայն ցամքային քարտեզների ձեւավորման, այլ նաեւ բնական աղետների առավել հստակ կանխատեսման համար: