Ամերիկյան դերասան Սթիվեն Քոլլինզը, ով հայտնի է երկար ժամանակ հեռարձակվող «Յոթերորդ երկինք» հեռուստասերիալում գլխավոր դերից, խոստովանել է մանկապղծության մեջ: Այս մասի գրում է Gazeta.ru-ն:

2012 թվականին Քոլլինզն իր կնոջը՝ Ֆեյ Գրանտին, պատմել է մանկահասակ աղջիկների հանդեպ ոտնձգությունների դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել մի քանի տարի առաջ: Հոգեթերապեւտի մոտ զույգի գնալու ժամանակ Գրանտը Քոլլինզին խնդրել է այդ մասին ավելի մանրամասն պատմել եւ գաղտնի ձայնագրել է պատմությունը:

Քոլլինզի ոտնձգությունների զոհ է դարձել նրա կնոջ 11-ամյա բարեկամուհին, որի հանդեպ դերասանը ոտնձգություն է կատարել մի քանի անգամ, երկու կամ երեք տարի անընդմեջ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել եւ ստուգում է ձայնագրությունների իսկությունը: