Էյֆելյան աշտարակի այցելուներն այսուհետ կարող են 57 մետր բարձրությունից ներքեւ նայել ապակե հատակի միջով: Ըստ The Telegraph-ի, ընդհանուր առմամբ, Փարիզի խորհրդանիշի վերանորոգումը տեւել է 2 տարի եւ պետությանը 30 մլն եվրո է արժեցել:
Վերակառուցման ժամանակ շեշտադրվել է կառույցի էկոլոգիականությունը. աշտարակում արդեն հողմաղացներ կան, 4 արեւային մարտկոցներ եւ սանհանգույցներ, որոնք հագեցած են անձրեւաջրի հավաքման համակարգով: Բացի այդ, այստեղ նոր խանութներ, ռեստորաններ եւ աշտարակի պատմությունը ներկայացնող թանգարաններ են բացվել:
Էյֆելյան աշտարակը կառուցվել է 1889 թվականին եւ աշխարհի ամենատարածված զբոսաշրջային վայրերրց է: Ամեն տարի այն առնվազն 7 մլն մարդ է այցելում: Այս տարի լրանալու է աշտարակի պաշտոնական բացման 125-ամյակը:




























