Տարեց կանադացի Մարկ Դյուման դարձել է աշխարհի միակ մարդը, ում հաջողվել է ընկերություն անել Էյջի անունով սպիտակ արջի հետ: Այս մասին գրում է Taruzina-ն:

«Մենք Էյջիին սկսել ենք դաստիարակել, երբ նա դեռեւս փոքրիկ քոթոթ էր, այդ պատճառով մտերմացել ենք: Ես, իհարկե, ինձ ընտրյալ եմ համարում՝ այնպիսի գիշատչի հետ շփվելու համար, ինչպիսին սպիտակ արջերն են»,- բացատրում է Մարկը:

Սպիտակ արջերն ամենախոշոր եւ վտանգավոր գիշատիչներն են եւ լուրջ վտանգ են ներկայացնում մարդու համար:

Դեռեւս 16 տարի առաջ Դյումա ամուսիններն իրենց տուն փոքր արջուկ են բերել, որն այդ ժամանակ 6 շաբաթական է եղել: Նրանք սեփական երեխայի պես խնամել ու դաստիարակել են քոթոթին: