Իտալացի ոճաբանի ավտոմեքենան ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենամազոտը: Այս մասին գրում է FedPost-ը:

44-ամյա Մարիա Լուսիա Մագնոն ավելի քան 150 ժամ է ծախսել՝ ավտոմեքենայի արտաքին եւ ներքին հատվածում մազափնջեր հյուսելով, որպեսզի աշխարհի ամենամազոտ մեքենայի տիրուհու կոչմանն արժանանա: Մեքենան զարդարելու գործին մասնակցել է կնոջ օգնականը:

Մեքենան գնահատվում է 100.000 դոլար:

Մագնոն որոշել է մազոտ մեքենա ստեղծել իր ընկերոջ հետ գրազի արդյունքում, ով հայտարարել է, որ նա չի կարողանա իր մեքենան այդպիսի արտասովոր կերպով զարդարել: