Սոմալիում (Մոգադիշոյում) առաջին բանկոմատն են տեղադրել, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Սոմալիցների մեծամասնությունը, նշում է աղբյուրը, առաջին անգամ է տեսնում սարքը, որը բանկային քարտից գումարային միջոցների ընդունում եւ հանձնում է կատարում: «Salaam Somali Bank» բանկոմատը տեղի բնակիչների հիացմունքն է առաջացնում: Սարքի օգնությամբ հնարավոր է կանխկիկ դոլար ստանալ Մոգադիշոյի կենտրոնում գտնվող հյուրանոցում:
Աղբյուրը նշում է, որ երկարատեւ ռազմական կոնֆլիկտի հետեւանքով երկրում բանկային սեկտորը չի զարգանում, բնակչության մեծ մասը Սոմալիում բնակվում է բացառապես օտարերկրյա դրամական փոխանցումների հաշվին: Ազգային արժույթը երկրում սոմալիական շիլինգն է:




























