Դուբայն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել վերջին 12 ամիսներին բնակարանի վարձույթի գների աճի առումով: Այս մասին նշվում է Knight Frank խորհրդատվական ընկերության կայքում:

Ընկերության տվյալներով, վերջին 12 ամիսներին Դուբայում բնակարանների վարձույթի գներն աճել են 14.1%-ով: Միաժամանակ, ըստ ՌԻԱ Նովոստիի, բնակարանի վարձույթի գների աճն այդ քաղաքում դանդաղում է. ընթացիկ տարվա ապրիլից-հունիս ընկած ժամանակահատվածում այն կազմել է 2%:

Երկրորդ տեղում 9.9%-ով զբաղեցնում է Քենիայի մայրաքաղաք Նայրոբին, երրորդ տեղում Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվն է՝ 9.6% աճով:

Knight Frank ընկերության կազմած վարձույթի գների վարկանիշում ընդգրկված են Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Հյուսիսային Ամերիկայի 17 խոշոր քաղաքներ: Նախորդ չորս կիսամյակների ընթացքում ցանկը գլխավորում էր Քենիայի մայրաքաղաք Նայրոբին: