Բրիտանացի Ռեյ Քոուլը, որը Մարոկոյի իշխանությունների կողմից ազատազրկվել էր նույնասեռական կապի համար, ազատվել է, գրում է «The Independent»-ը:
Մեծ Բրիտանիայի 69-ամյա քաղաքացուն եւ նրա մարոկացի 20-ամյա զուգընկեր Ջամալ Ջամ Վոլդ Նասին 4 ամսվա ազատազրկման էին դատապարտել այն բանից հետո, երբ Քոուլի հեռախոսում հոմոսեքսուալ բնույթի լուսանկարներ էին հայտնաբերել: Ըստ հրատարակչության՝ նրանք ծանոթացել եւ շփվել են Facebook-ով: Հայտնի է, որ Քոուլն արդեն մտադիր է հայրենիք վերադառնալ: Առայժմ հայտնի չէ՝ երիտասարդ մարոկացին արժանացել է ներման, թե ոչ:
Մարոկոյում նույնասեռականությունը քրեական հանցանք է:




























