Հյուսիսային Իտալիայի քաղաքներից մեկի իշխանություններին ստիպել են «աղմկոտ» ջրվեժի պատճառով տուգանք մուծել: Այդ մասին հաղորդում է «FedPost»-ը:
Աղբյուրը նշում է, որ ջրվեժը երկար ժամանակ տեսարժան վայր էր զբոսաշրջիկների համար, սակայն դադարել է տեղի բնակիչներին ուրախություն պատճառել այն բանից հետո, երբ շատ աղմկոտ է ճանաչվել: Քաղաքի իշխանություններին բնության պաշտպանության մարմինները տուգանել են տեղի բնակիչների բազմաթիվ բողոքներից հետո: Ջրվեժի աղմուկն այնքան բարձր էր, որ առանց պատուհանը փակելու չեն կարողացել հեռուստացույց դիտել: Ծագած խնդրի մջ մեղադրում են քաղաքային խորհրդին՝ հայտարարելով, որ ջրի հոսքը, որը կիրառվում է փոքր ՀԷԿ-ի սնուցման համար, կարող է արհեստականորեն կարգավորվել:
Քաղաքապետ Ռոբերտո Սանտալուչիան հայտարարել է, որ մտադիր չէ վճարել՝ նշելով, որ բողոքն անհեթեթ է: «Այդ ջրվեժի մասին հայտնի է ոչ միայն Իտալիայում, այլ նաեւ դրա սահմաններից դուրս: Այն գրավում է տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների, որոնք կարող են ուսումնասիրել այն, տեղաշարժվել կախովի ճանապարհներով, որոնք ամրացված են ժայռին: Այն պետք է պաշտպանված լինի»,- ասել է նա:




























