Ճապոնիան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ, գրում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդուին:
«Մեր երկիրը մեծ հետաքրքրությամբ հետեւում է Եվրասիական տնտեսական միության շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, որում ընդգրկված են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը»,-ասել է Կիսիդուն:
Անդրադառնալով ռուս-ճապոնական հարաբերություններին, նա հայտարարել է. «Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ներկայումս գոյություն ունի բարդ ուկրաինական հարցը, բայց մենք կցանկանայինք շարունակել քաղաքական երկխոսությունը, հաշվի առնելով այն կարեւորությունը, որը խաղում են ռուս-ճապոնական հարաբերությունները Ասիական-ղաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:





























