Վերջին տարում աճում է ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
«Ընդհանուր հոսքի մեջ Ռուսաստանից զբոսաշրջիկներից բաժինն աճում է: Պետք է ասեմ, որ քաղաքական գործոններն ինքնին այստեղ նկատելի դեր չեն խաղում: Հայաստանն աստիճանաբար ավելի ճանաչելի է դառնում ռուսական հասարակության լայն խավերի համար որպես հանգստի վայր: Այդ հետաքրքրությունը արդարացվում է տեղում, մենք տեսնում ենք, որ նրանք գոհ են մնում այստեղի ծառայությունների որակից»,-ընդգծել է Ապրեսյանը:
Նշենք, որ ռուսաստանցի զբոսաշրջիկներից մեջ աճում է ոչ հայերի թիվը:




























