Հնդկաստանի նահանգներից մեկում տեղի Հադիմբա աստվածուհին «համաձայնել է» արգելել զոհաբերությունը, հաղորդում է Lenta.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ աստվածուհին նախկինում հավանություն էր տվել արյունալի զոհերին, բայց փոխել է իր կարծիքը եւ հիմա համարում է, որ իր հետեւորդների համար գլխավոր կանոնը պետք է լինի «ապրիր եւ թույլ տուր մյուսներին ապրել» կարգախոսը:
Հադիմբան, այսպիսով, համաձայնել է Հնդկաստանի գերագույն դատարանի որոշմանը՝ դադարեցնել անօգնական կենդանիներին զոհաբերելու պրակտիկան: Դատավորները հայտարարել են, որ կենդանիների զոհաբերությունը «հրեշավոր ու ստոր» արարք է:





























