Մեծ Բրիտանիայում հետազոտության ընթացքում Սաունթհեմփթոնի համալսարանի գիտնականները հանգել են եզրակացության, որ մարդու գիտակցությունն ունակ է գործել ուղեղի մահից հետո եւս մի քանի րոպե, հաղորդում է sobesednik.ru-ն:
Բրիտանական The Telegraph պարբերականին համաձայն, գիտնականների արած աշխատանքը խոշորագույնն է եղել նման հետազոտությունների ողջ պատմության ընթացքում: Չորս տարում մասնագետներն ուսումնասիրել են մոտ 2 հազար մարդու, որոնք կլինիկական մահ են տարել: Նրանց մոտ 40 տոկոսը պատմել է, որ սրտի կանգի եւ նրա «վերագործարկման» միջեւ ընկած ժամանակահատվածում իրենց գիտակցությունը տեղն է եղել եւ իրենք գտնվել են իրենց մարմնից դուրս: Շփվելով նախկին հիվանդների հետ եւ համադրելով նրանց նկարագրությունը, գիտնականները համոզվել են, որ ականատեսների կողմից դեպքերի նկարագրությունները համապատասխանում է նրան, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ պահին սենյակի ներսում: Բացի այդ, մարդիկ մանրամասներ են պատմել, որոնք պարզապես չէին կարող տեսնել իրենց աչքով:





























