Աշխարհի ամենահարուստ մարդը՝ մեքսիկական միլիարդատեր Կառլոս Սլիմը, առաջարկում է լրջորեն վերանայել մարդկանց զբաղվածության գործող համակարգը: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Նրա կարծիքով՝ հարկավոր է եռօրյա աշխատանքային շաբաթվա անցնել եւ կենսաթոշակի տարիքը հասցնել 75 տարեկանի: Ընդ որում, աշխատանքային օրը 8 ժամի փոխարեն պետք է կազմի 11 ժամ: Սլիմը վստահ է, որ այդ հայեցակարգը ոչ միայն կբարձրացնի մարդկանց կյանքի որակը, այլեւ բարենպաստ ազդեցություն կունենա տնտեսության եւ ֆինանսական շուկաների վրա:

«Եռօրա աշխատանքային շաբաթվա դեպքում մենք հանգստի ավելի շատ ժամանակ կունենանք: Բացի այդ, մնացած 4 օրն օգտակար կլինեն, որպեսզի մեկ այլ բանով էլ զբաղվենք: Դա դրական կանդրադառնա ժամանցային արդյունաբերության վրա եւ անհատականության աճին»,- կարծում է գործարարը:

Աղբյուրի համաձայն՝ Սլիմին պատկանող Telmex հեռահաղորդակցական ընկերությունում ներկայում պայմանագրերի համակարգ է գործում, որն այն աշխատակիցներին, ովքեր ընկերությունում սկսել են աշխատել վաղ տարիքից, թույլ է տալիս թոշակի անցնել մինչեւ 50 տարեկան դառնալը կամ շարունակել աշխատել շաբաթական 4 օր՝ պահպանելով ամբողջական աշխատավարձը: