Ադրբեջանում մտադիր են արտամուսնական երեխաների համար տուգանք սահմանել:

«ՄԻՐ» հեռուստաալիքը վկայակոչելով՝ haqqin.az-ը հայտնում է, որ Ադրբեջանում վերջին 2 տարում արտամուսնական 25 հազար երեխա է ծնվել: Հոր ազգանունը նրանց չեն տալիս, միայնակ մայրերը չեն կարողանում ալիմենտ պահանջել: Խնդիրն այնքան աղետալի է դարձել, որ այն պատրաստվում են լուծել պատգամավորները:

«Մեր նպատակն է Ընտանեկան օրենսգրքի նոր մեխանիզմ մշակելը: Պատասխանատվության ենթարկել  ոչ պաշտոնական  ամուսնությամբ ապրող ծնողներին: Նրանց երեխաները չպետք է բախտի քմահաճույքին մնան՝ առանց հոր ազգանվան եւ նյութական օգնության:  Երեխաները ոչ մի բանում մեղավոր չեն», — ասել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազայիլ Աղամալին:

Ըստ Արբեջանի նոր Ընտանեկան օրենսգրքի`  արտամուսնական կապից ծնված երեխաների ծնողներին կպարտավորեցնեն պատասխանատվություն կրել իրենց երեխաների համար: Օրենքը խախտողները վարչական պատյժի կենթարկվեն, նրանց կուղարկեն հարկադիր աշխատանքների, անգամ գույքը կբռնագրավեն: 

Ընտանեկան օրենսգրքում փոփոխությունները մշակելու են ոչ միայն պատգամավորները: Խմբում կընդգրկվեն սոցիոլոգներ եւ հոգեբաններ: