Հայաստանի մարուդ իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն, այսօր՝ հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգին եւ նրա հետ քննարկել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր:

ՄԻ պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Էնբերգը պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը Օմբուդսմենի եւ նրա աշխատակազմի հետ:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին բարձր է գնահատել Շվեդիայի դեսպանության եւ Օմբուդսմենի գրասենյակի միջեւ կառուցողական եւ համագործակցային հարաբերությունները:

Այսօր կեսօրին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ:

Օմբուդսմենը եւ Դեսպանը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գերակա խնդիրներն ու մարտահրավերները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ու Դեսպան Ռաչինսկին բարձր են գնահատել Օմբուդսմենի գրասենյակի եւ Լեհաստանի դեսպանության միջեւ ձեւավորված սերտ եւ բարեկամական համագործակցությունը: