Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Նոր Խարբերդ գյուղում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մի խումբ տղամարդիկ առեւանգել են մի կնոջ եւ ու նույն գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում մի քանի օր պահել: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին: Կնոջը ծեծի են ենթարկել եւ պահանջել գումար: Մերժում ստանալով՝ ոմն Գարիկն ու Գարուշը նրան շարունակել են ծեծի ենթարկել, ապա հափշտակել իր մոտ եղած կես միլիոն դրամն ու հեռացել: Սակայն այդքանից հետո կնոջը բաց չեն թողել, նույն տան բնակիչ Արմենը նրան երկու օր պահել է: Դեպքի մասին տեղեկացել են իրավապահները եւ Նոր Խարբերդի սկզբնամասից երեկ՝ հոկտեմբերի 20-ին բերման են ենթարկել մի քանի անձի:

Նշված գործով ձերբակալվել են Գ.Միրզոյանը և Գ.Հովհաննիսյանը ձերբակալված: Ա.Մամբրեյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է քննություն: Կինը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց: