Կանադայում «Veolia ES Canada Industrial Services Inc» պայթյունի հետեւանքով 5 մարդ է տուժել: Ինչպես հաղորդում է «CIS Canada»-ն, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երեքը լուրջ վնասվածքներ են ստացել, մեկն՝ աննշան:
Սարնիա քաղաքի իշխանությունները, որի տարածքում տեղի է ունեցել պայթյունը, հայտարարում են, որ իրավիճակը վերահսկողության ներքո է:
Հրշեջ ծառայությունը, ոստիկանության բաժանմունքը, շտապօգնության շրջանային բժիշկները դեպքի վայրում են: Հաղորդում են նաեւ շտապօգնության շարժական կայանի առկայության մասին:
Ընկերությունը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, զբաղվում է քիմմաքրմամբ, այդ թվում նաեւ պահեստների:
Ինչպես հաղորդում է քաղաքային ոստիկանությունը՝ Աշխատանքի նախարարությունն արդեն տեղյակ է դժբախտ պատահարի մասին:




























