Ղրղըզստանի անդամակցումը ՄՄ-ին կարող է  երկրում գնաճի պատճառ դառնալ, սակայն հակառակ դեպքում երկիրը ավելի մեծ սոցիալ-տնտեսական խնդիրների կբախվի, այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը:

«Եթե մենք հրաժարվենք այդ կազմակերպությանն անդամակցելուց, ապա մեզ ավելի ռիսկեր են սպասվում:  Չեմ ուզում նեղացնել  կազմակերպության անդամ երկրներին, մենք ընտրում ենք չարյաց փոքրագույնը, այլ տարբերակ չունենք»:

Աղբյուրը նշում է, որ նախագահը ՄՄ-ին Ղրղըզստանի անդամակցության պայմանները, այդ թվում նաեւ՝ երկրի զարգացման հիմնադրամ ստեղծելը «լավ» է անվանել:  «Այժմ մեզ համար կարեւորը երկրում կայունություն պահպանելն է», - նշել է Ատամբաեւը:

Ղրղըզստանի իշխանությունները ՄՄ-ին անդամակցելու որոշում կայացրել էին 2011 թ. գարնանը: