Դեռահասների շրջանում ոջիլի տարածման պատճառներից մեկը ինքնանկարներն են, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Աղբյուրը նշում է, որ կադրում տեղավորվելու համար լուսանկարվողները սեղմվում են իրար` գլուխները մոտեցնելով: Դա ոջիլներին հնարավորություն է տալիս մի գլխից մյուսն անցնել: Նման շփումն էլ ոջիլների տարածման հիմնական ճանապարհն է:
Սելֆին լուսանկարի տեսակ է, երբ նկարում ես ինքդ քեզ` երբեմն հայելու օգնությամբ: Եզրույթը տարածվել է բջջային սարքերում ներդրված ֆոտոխցիկների զարգացման շնորհիվ:




























