Հաստատվել է անցած շաբաթ քալիֆորնիական Բըրբենք քաղաքի պահեստներից մեկում կնոջ վրա կրակած, այնուհետեւ ինքնասպան եղած տղամարդու ինքնությունը: «Burbank Leader» թերթը գրում է, որ տղամարը Գեղամ Թորոսյանն է:

Թորոսյանի կինը կայուն, սակայն ծայրահեղ վիճակում դեռեւս գտնվում է հիվանդանոցում: Թորոսյանի մահվան պատճառների հրապարակումը հետաձգվել է լրացուցիչ թեստերի անցկացման նպատակով:

Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, Բըրբենք քաղաքի պահեստում հրաձգության հետեւանքով սպանվել է մի տղամարդ եւ վիրավորվել մի կին, որի հետ հաղորդակցվելու համար հայերենի թարգմանիչ է պահանջվել: Ոստիկանները ահազանգի հետքերով մեկնել են բեռնատարների եւ ավտոֆուրգոնների պահեստ, որտեղ կրակոցներ էին հնչել: Այնուհետ խուզարկուները խնդրել են իրենց  հայերենի թարգմանիչ տրամադրել եւ բուժկենտրոն են ուղեւորվել՝ վիրավոր կնոջից ցուցմունք վերցնելու: