ՀՀ քննչական կոմիտեի մի քանի աշխատակիցների կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ գործը ՀՔԾ-ում արդեն վարույթ է ընդունվել

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի մի քանի աշխատակիցների կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Լրատվամիջոցներում տեղեկություններ կային, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ նախկին գլխավոր դատախազ, այժմ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հակամարտությունը թեւակոխում է գործողությունների նոր փուլ: