Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլի տարեց բնակչին սպառնում է 2 ամսվա ազատազրկում եւ 500 հազար դոլար տուգանք՝ հասարակական վայրում անօթեւաններին կերակրելու մասին նոր օրենքը խախտելու համար, հայնում է Lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 90-ամյա Արնոլդ Էբոտը մեղադրվում է տեղի լողափում 10 հազար անօթեւանների կերակրելու մտադրության մեջ: Էբոտն ինքը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել իր ցանկությունից:

«Անօթեւան մարդիկ ցրտի պատճառով են գալիս այստեղ: Նրանք գիտեն, որ Ֆորտ-Լոդերդեյլում չեն սառչի: Ես գիտեմ, որ ինձ կկալանավորեն, սակայն պատրաստ եմ նաեւ դրան», - ասելէ  թոշակառուն:

Ֆորտ-Լոդերդեյլում սեպտեմբերի վերջին օրենք է ընդունվել, որը սահմանափակում է անօթեւաններին կերակրելու իրավունքը: Ըստ օրենքի՝ անօթեւանների համար հասարակական ճաշարանը պետք է միմյանցից առնվազն 150 մետր հեռավորության վրա գտնվեն:

Էբոտը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է: