Քալիֆորնիայի Բըրբենք քաղաքի միավորված դպրոցական շրջանի խորհրդում առաջիկա գարնանը երեք թափուր աշխատատեղ կբացվի, ինչի պատճառով առնվազն 4 մարդ, այդ թվում երկու հայ, մտադիր են առաջադրել իրենց թեկնածությունը:
«Burbank Leader» թերթի փոխանցմամբ թեկնածուները դպրոցի խորհրդի ներկայիս նախագահ Ռոբերտ Ռեյնոլդը, Վուդբերի համալսարանի պրոֆեսոր Արմոնդ Աղախանյանը, հաղորդակցության հարցերով խորհրդատու Սթիվ Ֆերգյուսոնը եւ փաստաբան Վահե Հովհաննիսյանը:





























