Մարդու օրգանիզմում մոտ 2.6 մլն քրտնագեղձ կա եւ մոլորակի բնակիչների ճնշող մեծամասնության համար գլխավորը խնդիր է դրանց բնականոն գործառնության խափանումը:
Քրտնքի հետի դեմ պայքարի վրա մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսում, ձեռք են բերում տարբեր հակաքրտինքային միջոցներ: Սակայն վերջին բժշկական հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ կերպ մարդիկ վնասում են իրենց առողջությանը:
Առանց ոչ բնականոն քրտնարտադրության, օրինակ, ներքին օրգանները տոքսիկ մետաղներից վնասվելու են, մաշկը ի վիճակի չի լինելու վերականգնվել վերքերից:
Վաղուց հայտնի է, որ քրտնարտադրությունը շատ կարեւոր է մարմնի ջերմաստիճանի բարձրացման համար, որ համակարգի խափանման հետեւանքները կարող են մահացու լինել:
Իսկապես, գոյությունի ունի անհիդրոզ երեւույթը: Սրանից տառապող մարդիկ ջերմային հարված ստանալու վտանգի ներքո են, ինչը կարող է գլխուղեղի եւ ներքին օրգանների մահացու վնասների հանգեցնել, քանի որ դրանց մարմինները կարող են քրտինքն օգտագործել մարմնի ջերմաստիճանի նվազման համար, հաղորդում է FedPost-ը:
Ամեն մարդու օրգանիզմում որոշակի քանակությամբ տոքսիկ մետաղներ են պարունակում՝ մկնդեղ, սնդիկ, կադմիում, կապար: Ժամանակ առ ժամանակ դրանց հետ շփման հետեւանքով՝ պարունակությունը գնալով աճում է: Բոլոր 4 մետաղներն էլ համարվում են կանցերոգեն եւ կարող են վտանգ ներկայացնել սրտանոթային համակարգի, ուղեղի եւ երիկամների համար:
Օրգանիզմից դրանք կարող են դուրս գալ քրտինքի օգնությամբ, իսկ ավելի լավ արդյունքի համար բժիշկները խորհուրդ են տալիս սաունաներ կամ բաղնիքների պարբերաբար այցելել:
Օրգանիզմ տոքսիկ նյութերը հայտնվում են սննդի միջոցով, որն իր հերթին այն կլանում է շրջակա միջավայրից:
Հետազոտությունը ենթադրում է, որ հակաքրտինքային միջոցները կարող են փոխել թեւատակերում բակտերիաների հավասարակշռությունը՝ թույլ տալով զարգանալ այն բակտերիաներին, որոնց միացությունները տհաճ հոտ են առաջացնում:




























