ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադիր է դիմել Կոնգրեսին՝ խնդրելով թույլատրել զինված ուժերն օգտագործել «Իսլամական պետության» դեմ: Այս մասին գրում է «The Huffington Post»:

«Աշխարհը պետք է տեսնի, որ մենք միասնական ենք այդ հարցում»,- հայտարարել է պետության ղեկավարը:

Բացի այդ, ամերիկյան նախագահը հավելել է, որ դիմել է Կոնգրեսին՝ առաջարկելով 6.2 մլրդ դոլար հատկացնել Էբոլայի տենդի տարածումը կանխելու համար:

Սա ֆինանսավորման խնդրանքով Օբամայի առաջին դիմումն է Կոնգրեսին այն բանից հետո, երբ միջանկյալ ընտրությունների արդյունքներով Կոնգրեսի երկու պալատում էլ վերահսկողություն ստացան հանրապետականները: