Բուրկինա Ֆասոյում 2015թ. նոյեմբերին կկայանան նախագահական եւ խորհրդարանական ըտրություններ, փոխանցում է Gazeta.ru-ն։
Նման համաձայնություն են ձեռք բերել Բուրկինա Ֆասոյի քաղաքացիական միավորումների եւ քաղաքական կուսակցությունների առաջնորդները՝ կայացած բանակցությունների ընթացքում։ Բանակցություններին մասնակցել էին նաեւ ցեղային եւ կրոնական առաջնորդներ։ Սակայն այդպես էլ չի նշվել, թե ով է ղեկավարելու երկիրը անցումային շրջանում։
Բուրկինա Ֆասոյում զինվորական պաշտոնյաների կողմից անցումային շրջանում ղեկավար նշանակված Իսահակ Զիդան ավելի վաղ խոստացել էր իշխանությունը վերադարձնել քաղաքացիական կառավարությանը։
Հիշեցնենք, 27 տարվա կառավարումից հետո Բուրկինա Ֆասոյի նախագահ Բլեզ Կոմպաորեն բողոքի ցույցերի ճնշման տակ հոկտեմբերի 31-ին հրաժարական էր տվել։




























