Կառավարության  բարեփոխումների մասին օրինագիծը շտապ կուղարկվի ԱԺ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա հիշեցրել է, որ Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները կմիավորվեն: Նախատեսվում է նաեւ նոր նախարարություն ստեղծել, որը կկոչվի Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ արդեն պատրաստվել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը, որը արտահերթ կարգով կներկայացվի Ազգային ժողովին:

Նշենք, որ երկար ժամանակ (2008-2014) տարածքային կառավարման եւ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել է Արմեն Գեւորգյանը, իսկ մինչ այդ պաշտոնը զբաղեցրել է Հովիկ Աբրահամյանը: