Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանն ազատվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահի մեկ այլ հրամանագրով Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը համատեղության կարգով նշանակվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ):




























