Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ցանկանում է իր պաշտոնում տեսնել ասիական արմատներով քաղաքական գործչի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Քեմերոնի խոսքը, որն այդ մասին հայտարարել է մշակույթի նախարար Սաջիդ Ջավիդին շնորհավորելիս: Նշենք, որ Ջավիդը ճանաչվել է ասիական արմատներով ամենաազդեցիկ բրիտանացին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Քեմերոնը նկատի է ունեցել Մեծ Բրիտանիայում տարածքում բնակվող, նրա նախկին գաղութներից (Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Շրի Լանկա) եկածներին:
«Բրիտանիայում բարձր պաշտոններում նախկինի պես շատ քիչ են էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ Լոնդոնի բորասայում 250 խոշոր ընկերությունների տնօրենների խորհուրդներում, խորհրդարանի պալատներում, ֆուտբոլի մարզիչների նստարանին, բարձրագույն դատարանների դատավորների շարքում, մեր կործանիչների ղեկին, ռազմանավերում եւ բանակային գումարտակներում ողջ աշխարհում: Ես ուղիղ հայտարարում եմ, որ իրավիճակը պետք է փոխվի»,-ասել է վարչապետն ու հավելել. «Այո, ես ուսում եմ լսել վարչապետի ուղերձը, որին կհետեւի ասիական արմատներով բրիտանացու անուն: Իհարկե, ոչ անմիջապես, եթե իհարկե դուք դեմ չեք»,կատակել է Քեմերոնը:




























